Մատներիցդ ծովի հոտն է գալիս,
Աչքերիցդ՝ արցունքներ:
Հիշե՞լ ես նորից,
Օրերը մեր:
Նավակի մեջ,
Ալիքների գրկում,
Ողջ աշխարհը մեր առաջ,
Ցամաք ու անշարժ օրեր մեր ետևում:
Գնացե՞լ ես նորից, նստել ափերին,
Դիտել ջրերին, ալիքներին,
Նախանձել իրենց
Թևերին:
Աչքերիցդ՝ արցունքներ:
Հիշե՞լ ես նորից,
Օրերը մեր:
Նավակի մեջ,
Ալիքների գրկում,
Ողջ աշխարհը մեր առաջ,
Ցամաք ու անշարժ օրեր մեր ետևում:
Գնացե՞լ ես նորից, նստել ափերին,
Դիտել ջրերին, ալիքներին,
Նախանձել իրենց
Թևերին:
Չկա նավակ, որ
Քեզ տանի, որ մեզ տանի,
Չկար նավակ՝ երբեք էլ չի եղել,
Մեր երազներն են մեզ թևեր տվել:
Քեզ տանի, որ մեզ տանի,
Չկար նավակ՝ երբեք էլ չի եղել,
Մեր երազներն են մեզ թևեր տվել:
Christiana, I really liked this poem! Especially the last line!~
ReplyDeleteKeep it up!