Բացի Հայաստանից, էլ ո՞ր երկրում կարաս պանիկայի մեջ չընկնես, երբ մարշրուտկայից իջնելուց նկատում ես, որ պորտմանդ մոռացել ես տանը ու հիմա չես կարա վճարես, քանի որ գիտես, որ երբ վարորդին բացատրես իրավիճակը, խոսքդ չվերջացրած` կասի. «Ոչի՜նչ, ազիզ ջա՜ն, պատահու՜մ ա»: Ու նույնիսկ էն դեպքում, երբ պարզվում ա, որ վարորդը էդ օրը ձախ ոտի վրա ա արթնացել, ու դու հասկանում ես, որ չպետք ա հետը անկեղծանայիր, ո՞ր երկրում ա, որ էդքան շատ 100 դրամանոցով ձեռքեր կպարզվեն քեզ ու ամեն կողմից կլսես. «Ոչի՜նչ, ես Ձեր տեղը կստանամ, Դուք իջե՛ք»: Ու քեզ մնում ա որոշել, թե ո՞ր մեկի լավությունը ընդունես, որ մյուսները չնեղանան:
Բացի Հայաստանից, էլ ո՞ր երկրում ա, որ երբ մարշրուտկայի մեջ ձիու քարի պես կանգնած ես, մարդիկ կան, որ խտանում են, որ դու էլ նստես: Ու եթե մեկը չաղ ա ու չի կարա խտանա, կամ ուղղակի հավես չունի, առանց բան ասելու քո ձեռքից վերցնում ա պայուսակդ, տոպրակներդ կամ իմ դեպքում՝ ջութակս, ու դու առանց անհանգստանալու շարունակում ես ձիու քար լինել, քանի որ գիտես, որ քո իրերը ապահով են քո հարազատ անծանոթի ձեռքերում:
Դե ասա, էլ ո՞րտեղ կգտնես նման անհիմն, բայց միշտ արդարացված ազգային վստահություն: Ճիշտ ա, ինչպես մեր հին, մաշված, դարը ապրած ու լքված մարշրուտկաները, էնպես էլ մեր մի կտոր Հայաստանը շատ թերություններ ունի. մի գուցե ավելի շատ քան լավ կողմեր: Բայց հրաժարվելով մեր երկրից այդ թերությունների պատճառով, կորցնում ես նաև լավ կողմերը, որոնք էլ ուրիշ երկրում չես գտնի: Հայաստանը ունի քո կարիքը, բայց մի գուցե հիմա չգիտակցես, բայց դու ավելի շատ ունես Հայաստանի կարիքը:

Հետդ կարճ երթևեկեցի հարազատ ծանոթի աչքերով։ Էլի գրի, ես քո տեղը կստանամ :P (կկարդամ)
ReplyDeleteՀարազատ ու Կարօտալի պատկերներ ես ներկայացնում շատ պարզ...սակայն խորունկ հայեացքով...ապրես...շարունակի..��
ReplyDelete